Արևի դուստրը
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Հնչյունավորում | Միխայիլ Տրոյանովսկի, Ալեքսեյ Կոնսովսկի, Միխայիլ Նովոխիժին, Սերգեյ Մարտինսոն, Էրաստ Գարին, Ալեքսանդր Խվիլյա, Սերգեյ Ցեյց և Գեորգի Միլյար |
Բեմադրող նկարիչ | Իլդար Ուրմանչե |
Երաժշտություն | Վիտալի Գևիկսման |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1963 |
Արևի դուստրը (ռուս.՝ «Дочь солнца»), 1963 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Հյուսիսի ժողովուրդների (մասնավորապես Չուկոտկայի էսկիմոսների) հեքիաթների էկրանավորում՝ ստեղծված ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից[1]։
«Արևի դուստրը» մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի վետերան Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի 1960-ական թվականների նոր որոնումների վառ դրսևորումն է[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն ինչ սկսվում է նրանով, որ էսկիմոսներն սպասում են բևեռային գիշերվա ավարտին, որը շուտով պետք է իր տեղը զիջի արևին։ Սակայ ն նշանակված օրն արևը չի հայտնվում երկնակամարում։ Դա տեղի չի ունենում նաև հաջորդ օրը։ Անհանգստացած բնակիչներն օգնության համար դիմում են գյուղի շամանին, որը խաբեությամբ որսորդներին ստիպում է հմայության դիմաց իրեն տալ որսորդական բոլոր հաղթանշանները և ստորությամբ հրաժարվում օգնել որևէ կերպ։ Այդ ժամանակ երիտասարդ քաջարի որսորդը գնում է արևին փնտրելու։ Նրա ճանապարհը երկար է ու վտանգներով լի, սակայն նա գտնում է արևին ու իմանում սարսափելի նորությունը. Սառնամանիքը գողացել է Արևի դստերը՝ գեղեցկուհի Գարնանը։ Քաջարի պատանին ուղևորվում է գտնելու Արևի դստերը։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ | Յուրի Ստրիժևսկի |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Նկարիչ | Իլդար Ուրմանչե |
Կոմպոզիտոր | Վիտալի Գևիկսման |
Օպերատորներ | Եկատերինա Ռիզո, Նինա Կլիմովա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլգա Ստոլբովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Կոնստանտին Չիկին, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով, Բորիս Չանի, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենտև, Սվետլանա Ժուտովսկայա, Վլադիմիր Բալաշով, Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Մորոզով |
Նկարիչներ | Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա |
Роли озвучивали | Միխայիլ Տրոյանովսկի, Ալեքսեյ Կոնսովսկի (Էտուվգի), |
- Ստեղծողները նշված են ըստ մուլտֆիլմի ենթագրերի։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում Studio PRO Video և «Союз Видео» ստուդիայի կողմից։
2009 թվականի սեպտեմբերի 3-ին «Արևի դուստրը» մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվել է DVD սկավառակով «Союз-видео» ընկերության կողմից։ Սկավառակում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Ո՞վ է առաջինը» (ռուս.՝ «Кто первый?»), «Նավաստի Ստյոպան» (ռուս.՝ «Стёпа-моряк»), «Արևի դուստրը» , «Մենք Շերլոկ Հոլմսի հետ» (ռուս.՝ «Мы с Шерлоком Холмсом»), «Պոնին վազում է շրջանագծով» (ռուս.՝ «Пони бегает по кругу»), «Ես սպասում եմ ճուտիկի» (ռուս.՝ «Я жду птенца»), «Պերֆիլը և Ֆոման (ռուս.՝ «Перфил и Фома»), «Չորսը նույն բակից» (ռուս.՝ «Четверо с одного двора»), «Գաղտնիքով արկղիկ» (ռուս.՝ «Шкатулка с секретом»)[3]։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձայն – Русский Dolby Digital 2.0 Mono
- Տարածաշրջանային կոդ – 0 (All)
- Պատկեր – Standart 4:3 (1,33:1);
- Գույն – PAL
- Փաթեթավորում – Ստվարաթղթե բոքս + кеер case
- Տարածող – «Союз-видео»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Шестидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ Самые любимые мультики. Выпуск 25 на Ozon.ru
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юрий Стрижевский Дочь солнца. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1967. — 18 с. — (Фильм-сказка). — 300 000 экз. . Книга по мультфильму. Художник И. Урманче.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արևի դուստրը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Дочь солнца». Стрижевский, Ю. Արխիվացված 2018-10-06 Wayback Machine
|